Ինչպես գրում է Vsquare-ը, ձայնագրությունների իսկությունը հաստատվել է մի շարք միջազգային հետաքննչական լրագրողական նախագծերի կողմից։
ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու իրական պատճառը կարող է լինել Թուրքիա–Իսրայել լարվածությունը, ոչ թե արտաքին միջամտություններից խուսափելու ցանկությունը։
Ապրիլի 8-ին հաղորդվել էր, որ հարավկորեացի զինվորականներն արձանագրել են մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում Հյուսիսային Կորեայի տարածքից դեպի Ճապոնական ծով։
Նախագահական պալատում իջեցվել են ազգային դրոշները՝ ի նշան Իսրայելի հարձակումների նահատակների հիշատակի։
ԵՄ տնտեսությունը կտուժի՝ չնայած նրան, որ Իրանում հրադադարի ռեժիմ է հայտարարվել, իսկ ԵՄ-ի ներսում գնաճը կաճի, ասել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
Կալլասը նաև հայտնել է, որ ԵՄ-ն աջակցում է Լիբանանի ջանքերին՝ ուղղված Հեզբոլլահի զինաթափմանը։
Վլադիմիր Զելենսկին կրկին առաջարկել է Վլադիմիր Պուտինին հանդիպել Մոսկվայից դուրս որևէ այլ վայրում։
Իսրայելական բանակն ապրիլի 8-ի կեսօրին հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Բեյրութին, Բեքաայի հովտին և հարավային Լիբանանի տարածքներին։
Առանց որևէ կասկածի, հենց Միացյալ Նահանգներն են վախենում Իրանից։ Թրամփն ընդունել է Իրանի՝ որպես աշխարհի չորրորդ գերտերություն ի հայտ գալու փաստը: Թրամփն Իրանին առաջարկեց 15 կետից բաղկացած ծրագիր. Իրանը մերժեց այն և փոխարենը՝ ներկայացրեց իր սեփական 10 կետանոց ծրագիրը, և նա ընդունեց դա։ Քանի որ նա վախենում էր Ամերիկայում պատերազմի հասցրած վնասներից, բենզինի գների բարձրացումից, հարյուրավոր ամերիկյան զոհերից, Իրանի դեմ ցամաքային ներխուժման դավադրության ձախողումից և Հորմուզի նեղուցը վերաբացելու անկարողությունից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարաննի հաշվեկշռում և սպասարկում է Զեյթուն-Ներքւն Չարբախ թիվ 14 երթուղին։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայտարարված երկշաբաթյա հրադադարն ԱՄՆ-ի և Իրանի միջև «կարևոր առաջընթաց քայլ է»։
Goldman Sachs Group-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Brent տեսակի նավթի միջին գինը տարեվերջին կգերազանցի մեկ բարելի համար 100 դոլարը, եթե Հորմուզի նեղուցը փակ մնա ևս մեկ ամիս: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Առևտրային նավերին խորհուրդ է տրվում օգտագործել անվտանգ երթուղին, որը գտնվում է Հորմուզի նեղուցի հյուսիսային մասում՝ Իրանի ափերի մոտ։
ԱՄՆ-ն Եվրոպայի իր դաշնակիցներից պահանջել է մի քանի օրվա ընթացքում ներկայացնել Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապահովելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի։
Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար մեքենաների համար։
Թեհրանում Իսպանիայի դեսպանության աշխատակիցներն Իսլամական Հանրապետությունից տարհանվել էին մարտի 7-ին:
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը:
Իրանի բանակի ներկայացուցիչ Ամիր Ակրիմանիան հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը պահպանում են բարձր մակարդակի պատրաստվածությունը և զգոնությունը Միացյալ Նահանգների հետ կնքված հրադադարի պայմաններում, քանի որ ամերիկացիներին, նրա խոսքով, չի կարելի վստահել։
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտնել են երկշաբաթյա հրադադարի մասին, որի ընթացքում բանակցություններ կվարեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խելագար վարքագիծը Վաշինգտոնի դաշնակիցների շրջանում կասկածներ է առաջացրել ամերիկյան կառավարության ադեկվատության վերաբերյալ, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։
«Վերջին հինգ ամսվա մեջ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 161 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ»։
Նշվում է, որ Սթարմերը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը և նշել դրա պահպանման և այն տևական խաղաղության վերածելու ջանքերի կենտրոնացման անհրաժեշտությունը
Չինաստանում Իրանի դեսպան Աբդոլռեզա Ռահմանի Ֆազիլն Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատումից հետո հանդես է եկել հայարարությամբ: Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ի կողմից կրկին բախումներ սկսելու հավանականությունը բացառելու համար հստակ երաշխիքների կարիք կա: Այն ապահովելու համար վերջինս նկատի է ունեցել Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի և Թուրքիայի հնարավոր համագործակցության գործոնը:
Հաղորդվում է, որ Իրանից և Լիբանանից արձակված հազարավոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը «լուրջ վնաս են հասցրել Իսրայելին»
Նախարարության տեղեկացմամբ՝ զոհերի թիվը կարող է փոխվե
Նրա խոսքով՝ իրանցիները սխալմամբ կարծել են, թե հրադադարը կտարածվի նաև Լիբանանի վրա, բայց ԱՄՆ-ն երբեք նման խոստում չի տվել։
Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
Նա հավելել է, որ Եվրոպայի մեծ մասը աջակցում է նախագահին Իրանի «քաոս արտահանելու» կարողությունը վերացնելու հարցում։
Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ինչ-որ պատճառով չկատարի համաձայնագրի բոլոր պայմանները, ԱՄՆ-ը ավելի ուժգին հարվածներ կհասցնի։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը հանդես է գալիս որպես միջնորդ կողմերի միջև, նրանց հրավիրել է բանակցությունների ապրիլի 10-ին։