ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն այսօր ԱԺ-ում խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ասել է, թե ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին, ինչ մինչև այդ:
Ճապոնիայի կառավարությունը մարտի 13-ին հավանություն է տվել չափահասության տարիքը 20-ից մինչեւ 18 նվազեցնելու վերաբերյալ օրենքին։
Ռուս դիվանագետներին Լոնդոնից արտաքսելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի որոշումը կոպիտ սադրանք է:
2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:
Հայաստանի և Ադրբեջանի կողմից սպառազինության գնումների կառուցվածքը ելնում է այն նպատակներից, որ հետապնդում են երկրները. ըստ այդմ՝ Հայաստանն ավելի շատ նախապատվությունը տալիս է պաշտպանական, ինչպես նաև պատժիչ հարվածներ հասցնելու համար նախատեսված զինատեսակներին, մինչդեռ Ադրբեջանի նախապատվությունը հստակ է՝ այն ամենը, ինչ պետք է հարձակվողական օպերացիայի համար:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն բավականին մեծ քայլ է քաղաքական առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ սա կարևոր քայլ է այն առումով, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը կամ այն շրջանակները, որոնք ձևավորում են ԱՄՆ-ի քաղաքականությունը, փորձում են շոշափել Արցախի Հանրապետության ղեկավարության տրամադրությունները:
Բաքու մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։
Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ:
Անգելա Մերկելը, որը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Գերմանիայի կանցլեր, երդում է տվել Բունդեսթագում:
Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Լոնդոնին պատասխան տալու Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պաշտոնական հարցում ստանալու պահից 10 օրվա ընթացքում, տեղեկացնում է BBC-ին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով սիրիական Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել:
Եվրամիությունը որոշել է խոստացված 3 մլրդ եվրոն հատկացնել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես է ԱՄՆ-ում ոստիկանը սպանում դպրոցական ավտոբուսի վրա հարձակված անզեն մարդուն:
Սիրիայի Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ) քրդաբնակ արվարձանները մարտի 14-ին ենթարկվել են թուրքական զինուժի հրետակոծմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին համարել է այն մեծ գիտնակններից մեկը, որի ժառանգությունը չի մոռացվի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խախտելով ՄԱԿ ԱԽ կողմից Սիրիայում զինադադար հաստատելու վերաբերյալ բանաձևը, բացահայտ կերպով սպառնացել է բռնազավթել սիրիական Աֆրինը:
Բունդեսթագի պատգամավորները մարտի 14-ին Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Անգելա Մերկելին ընտրել են Գերմանիայի կանցլեր:
Ռուսաստանում ուշադիր հետևել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին և հարգում են այդ բարեփոխումների արդյունքում կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հայ ժողովրդի ընտրությունը:
Ճապոնացի մասնագետները մարտի 14-ին Ճապոնական ծովի ափի Ֆուկուիի պրեֆեկտուրայում վերագործարկել են «Օի» ատոմակայանի երրորդ ռեակտորը:
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը հայտնել է, որ բազմիցս հակամուսուլմանական ուղերձներ է ստացել Twitter-ի իր օգտահաշվում:
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ:
Գերմանիայի Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելպկեն մտահոգություն է հայտնել, որ եթե Թուրքիան սիրիական Աֆրինում շարունակի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ապա Աֆրինի խաղաղ բնակչությունը կարող է կանգնել զանգվածային կոտորածի առջև
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ իր երկիրը հետ է կանչում Հռոմի ստատուտի վավերացումը, որը հիմնել է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ):
Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 13-ին Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքը Սեուլի կենտրոնական շրջանի դատախազություն հարցաքննության է ներկայացել այն տարիներին կոռուպցիայի եւ ծառայողական լիազորությունների չարաշահման գործի շրջանակներում, երբ նա զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը:
ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը «բացում է Պանդորայի արկղը» տիեզերքում զենքի տեղաբաշխման հնարավորության վերաբերյալ հայտարարություններով։
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կոչ է արել կրիպտոարժույթների շուկան կարգավորել գլոբալ մակարդակով, այլապես այդ շուկան խիստ կքրեականացվի։
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը մարտի 14-ին կայացած հեռուստաբանավեճերում որպես ազգային գաղափար է առաջարկել ձգտումը դեպի եվրոպական արժեքները՝ ազատությունը, օրենքի առջեւ հավասարությունը եւ բարձր կենսամակարդակը: