ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի Սոլսբերի քաղաքում միեւնույն կայանում աշխատող հրշեջների յոթ կանայք երեխա են ունեցել մոտավորապես նույն ժամանակ:
Մինչեւ 2050 թվականն ավելի քան մեկ միլիարդ մարդ ամեն տարի կբախվի ցիկլոնների, հեղեղումների եւ բնական բնույթի այլ արտակարգ իրավիճակների՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրանալու պատճառով:
«Ասեմ, որ ռուսական կողմն անընդհատ կերպով հսկայական քաղաքական ավանս է տրամադրում: Առաջինը եղավ այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց 4 օր անց ռուսական կողմը շարունակեց ռազմատեխնիկական ոլորտի բանակցությունները»:
Թուրքիայում գերադասում են լռել թուրքական պետականության և մշակույթի կերտման գործում հայերի ունեցած դերակատարման մասին: Սակայն, այդ հայերից մեկի մասին թուրքերը չեն կարող չխոսել: Խոսքը ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանի, կամ ինչպես թուրքերն են անվանում նրան, Հակոբ Դիլաչարի մասին է:
Գրիզմանի՝ «Բարսելոնա» 120 միլիոն արժողությամբ տրանսֆերը հեշտությամբ կարող էր ձախողվել: Եվ խոսքն «Ատլետիկոյի» համառությունը չէր. կատալոնացիները պարզապես բավարար գումար չունեին: Նրանք դիմել են իսպանական բանկերին վարկեր ստանալու համար, բայց հիշել են 600 միլիոն եվրո պարտքը՝ «Կամ Նոուի» վերակառուցման համար, և հրաժարվել են:
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի, ով մահացել է սեպտեմբերի 26-ին:
Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդուլնասիր Հիմմեթին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ առևտուր իրականացնելիս դոլար չի օգտագործում:
Չինաստանի ընկերություններն ամերիկյան կողմի հետ կնքել են Միացյալ Նահանգներից խոզի մսի եւ սոյայի խոշոր մատակարարումների համաձայնագրեր՝ առանց համապատասխան արտադրանքի բարձրացված մաքսերով հարկման:
Թուրքիայի արևելյան Քահրամանմարաշ Դուլքադիրօղլուի շրջանում թուրք հնագետը «օրինական ճանապարհով» գանձ է որոնում նախկինում հայերին պատկանող բնակելի տարածքում:
«Կարծում եմ, որ բեռնատարի վարորդները պետք է վճարեն նշանակված տուգանքները, բայց խնդիրը նաև մերոնցից է գալիս, չեն տիրապետում, չեն կարդում, չեն հետևում, ուշադրություն չեն դարձնում: Հաճախ արտահանողներն ապրանքներն իրենք չեն առաքում, շատ քչերն ունեն սեփական մեքենաներ, մեծ մասը դիմում է այլ տրանսպորտային ընկերությունների, նույնիսկ անհատների, որոնք ունեն ԱՁ-ով կամ այլ մեխանիզմով մեքենա, որով արտահանում են»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ չեղարկել է իր այցը Ռոդեզ քաղաք:
«Ես կցանկանայի, որպեսզի վարչապետը վերջապես հստակեցներ՝ արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների կողմ, թե՞ այդուհանդերձ «Արցախը Հայաստան է, և վերջ»»:
Ժակ Շիրակը վճռել է ազգի ճակատագիրը, նրա հեռանալը կորուստ է բազմաթիվ սերունդների համար:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որը վախճանվել է սեպտեմբերի 26-ին, քաղաքական առյուծ էր:
Կյանքի 87-րդ տարում վախճանված՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն իրենով մարմնավորում էր Ֆրանսիայի ոգին:
Ժակ Շիրակը փարիզցիների հիշողության մեջ կմնա որպես քաղաքագլուխ, որը ջերմորեն սիրում էր իր քաղաքն ու նրա բնակիչներին, նրա հիշատակին կխոնարհվեն դրոշները եւ կբացվեն ցավակցությունների գրքեր:
Ֆրանսիայի մայրաքաղաքի VI օկրուգի Տուռնոն փողոցը (rue de Tournon), որտեղ ապրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, փակվել է քաղաքական գործչի մահվան մասին հաղորդագրությունից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ Եվրոպան հետեւում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին, եւ Թեհրանը չպետք է եվրոպացիների հետ հույսեր կապի միջուկային գործարքի հարցում:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի Լոնդոնի բանտում մնալը խոչընդոտում է Միացյալ Նահանգներ արտահանձնման գործով նրա գործուն պաշտպանության նախապատրաստմանը:
Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ աս Սաբահը, սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, կոչ է արել Թեհրանին չմիջամտել մյուս պետությունների գործերին։
Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները ներխուժել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տներից մեկը և լիտրերով կեղծ ալկոհոլ առգրավել: Ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացու են բերման ենթարկել:
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Շակ Շիրակը:
Կրեմլը նշում է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրության հրապարակման փաստի անսովոր լինելը, բայց չի մեկնաբանում զրույցի բովանդակությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-ին վերահաստատել է Դոնբասի կարգավորմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամությունը, այդ թվում՝ այնտեղ բելառուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու ճանապարհով։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն ընդունել է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ կապված միջադեպի պատասխանատվությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, առանձին-առանձին և ընդհանրական հանդիպումների արդյունքներով:
Առնվազն 11 մարդ է զոհվել Հնդկաստանի Փունա արեւմտյան քաղաքում (Մահարաշթրայի նահանգ), որը գտնվում է հուժկու մուսոնային տեղատարափների տիրապետության տակ:
ԱՄՆ-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կստեղծի դիվիզիոնի հրամանատարություն եւ այդտեղից կղեկավարի իր զորքերի գործողությունները Եվրոպայի արեւելյան թեւում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դունալդ Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում։
Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության: