Տեղեկացա Ժակ Շիրակի մահվան մասին։ Ափսոսանք ու տխրություն համակեց ինձ, քանի որ հենց այս մարդու հետ էր կապված ժամանակակից Հայաստանի պատմության ամենավառ էջերից մեկը։ Անմիջապես հիշեցի, թե ինչպես ես՝ քսանչորս տարեկան տղա, վարչապետ Քոչարյանի պատվիրակության կազմում առաջին անգամ տեսա նախագահ Շիրակին։ Այն ժամանակ մտածում էի՝ մի՞թե սա ինձ հետ է կատարվում։
ԱՄՆ-ի վարչակազմն առաջարկում է 2020 ֆինանսական տարում (սկսվում է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակը նվազեցնել մինչեւ18 հազար:
ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը դրական է գնահատել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման փաստը։
Միջազգային հանրակցությունը պետք է ճնշում գործադրի Իրանի վրա, քանի որ նրա գործողություններն սպառնում են միջազգային տնտեսական եւ էներգետիկական կայունությանը:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը ցանկանում է այլ երկրի կողմից իր համար օգնություն ապահովել առաջիկա նախընտրական արշավի ժամանակ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել, թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է:
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի Սոլսբերի քաղաքում միեւնույն կայանում աշխատող հրշեջների յոթ կանայք երեխա են ունեցել մոտավորապես նույն ժամանակ:
Մինչեւ 2050 թվականն ավելի քան մեկ միլիարդ մարդ ամեն տարի կբախվի ցիկլոնների, հեղեղումների եւ բնական բնույթի այլ արտակարգ իրավիճակների՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրանալու պատճառով:
«Ասեմ, որ ռուսական կողմն անընդհատ կերպով հսկայական քաղաքական ավանս է տրամադրում: Առաջինը եղավ այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց 4 օր անց ռուսական կողմը շարունակեց ռազմատեխնիկական ոլորտի բանակցությունները»:
Թուրքիայում գերադասում են լռել թուրքական պետականության և մշակույթի կերտման գործում հայերի ունեցած դերակատարման մասին: Սակայն, այդ հայերից մեկի մասին թուրքերը չեն կարող չխոսել: Խոսքը ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանի, կամ ինչպես թուրքերն են անվանում նրան, Հակոբ Դիլաչարի մասին է:
Գրիզմանի՝ «Բարսելոնա» 120 միլիոն արժողությամբ տրանսֆերը հեշտությամբ կարող էր ձախողվել: Եվ խոսքն «Ատլետիկոյի» համառությունը չէր. կատալոնացիները պարզապես բավարար գումար չունեին: Նրանք դիմել են իսպանական բանկերին վարկեր ստանալու համար, բայց հիշել են 600 միլիոն եվրո պարտքը՝ «Կամ Նոուի» վերակառուցման համար, և հրաժարվել են:
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի, ով մահացել է սեպտեմբերի 26-ին:
Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդուլնասիր Հիմմեթին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ առևտուր իրականացնելիս դոլար չի օգտագործում:
Չինաստանի ընկերություններն ամերիկյան կողմի հետ կնքել են Միացյալ Նահանգներից խոզի մսի եւ սոյայի խոշոր մատակարարումների համաձայնագրեր՝ առանց համապատասխան արտադրանքի բարձրացված մաքսերով հարկման:
Թուրքիայի արևելյան Քահրամանմարաշ Դուլքադիրօղլուի շրջանում թուրք հնագետը «օրինական ճանապարհով» գանձ է որոնում նախկինում հայերին պատկանող բնակելի տարածքում:
«Կարծում եմ, որ բեռնատարի վարորդները պետք է վճարեն նշանակված տուգանքները, բայց խնդիրը նաև մերոնցից է գալիս, չեն տիրապետում, չեն կարդում, չեն հետևում, ուշադրություն չեն դարձնում: Հաճախ արտահանողներն ապրանքներն իրենք չեն առաքում, շատ քչերն ունեն սեփական մեքենաներ, մեծ մասը դիմում է այլ տրանսպորտային ընկերությունների, նույնիսկ անհատների, որոնք ունեն ԱՁ-ով կամ այլ մեխանիզմով մեքենա, որով արտահանում են»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ չեղարկել է իր այցը Ռոդեզ քաղաք:
«Ես կցանկանայի, որպեսզի վարչապետը վերջապես հստակեցներ՝ արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների կողմ, թե՞ այդուհանդերձ «Արցախը Հայաստան է, և վերջ»»:
Ժակ Շիրակը վճռել է ազգի ճակատագիրը, նրա հեռանալը կորուստ է բազմաթիվ սերունդների համար:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որը վախճանվել է սեպտեմբերի 26-ին, քաղաքական առյուծ էր:
Կյանքի 87-րդ տարում վախճանված՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն իրենով մարմնավորում էր Ֆրանսիայի ոգին:
Ժակ Շիրակը փարիզցիների հիշողության մեջ կմնա որպես քաղաքագլուխ, որը ջերմորեն սիրում էր իր քաղաքն ու նրա բնակիչներին, նրա հիշատակին կխոնարհվեն դրոշները եւ կբացվեն ցավակցությունների գրքեր:
Ֆրանսիայի մայրաքաղաքի VI օկրուգի Տուռնոն փողոցը (rue de Tournon), որտեղ ապրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, փակվել է քաղաքական գործչի մահվան մասին հաղորդագրությունից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ Եվրոպան հետեւում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին, եւ Թեհրանը չպետք է եվրոպացիների հետ հույսեր կապի միջուկային գործարքի հարցում:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի Լոնդոնի բանտում մնալը խոչընդոտում է Միացյալ Նահանգներ արտահանձնման գործով նրա գործուն պաշտպանության նախապատրաստմանը:
Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ աս Սաբահը, սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, կոչ է արել Թեհրանին չմիջամտել մյուս պետությունների գործերին։
Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները ներխուժել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տներից մեկը և լիտրերով կեղծ ալկոհոլ առգրավել: Ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացու են բերման ենթարկել:
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Շակ Շիրակը:
Կրեմլը նշում է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրության հրապարակման փաստի անսովոր լինելը, բայց չի մեկնաբանում զրույցի բովանդակությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-ին վերահաստատել է Դոնբասի կարգավորմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամությունը, այդ թվում՝ այնտեղ բելառուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու ճանապարհով։