Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մարտի 14-ին կայցելի Ադրբեջան:
Թուրքական կողմից «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում սպանվել է 168 զինվոր:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում Ս-400 համակարգեր չի կիրառելու:
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում նախկին բանտարկյալը բենզին է լցրել մի կնոջ վրա և սպառնացել այրել:
Եթովպիայի հյուսիսում առնվազն 38 մարդ է զոհվել զառիթափից մարդատար ավտոբուսի ընկնելու հետեւանքով:
ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը եւ նրա թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուն, որի աշխատանքային այցը Ռուսաստանի մայրաքաղաք սկսվել է մարտի 13-ին, պլանավորում են քննարկել երկու երկրների քաղաքացիների համար այցագրային ռեժիմի ազատականացման հեռանկարները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման առնչությամբ հարցում է հղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Ֆրանսիական մաքսատունը Իսպանիայի գործընկերների հետ համատեղ բռնագրավել է շուրջ 691 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ունեցվածք, որը պատկանում է Ռիֆաթ Ասադին՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հորեղբորն ու նրա մերձավորներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովը ամենայն հավանականությամբ տեղի կունենա երկու Կորեաների սահմանի ապառազմականացված գոտում:
Վրաստանի ԱԳ նախարարությունը հույս է հայտնել, որ ժնեւյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում կհաջողվի կոնկրետ քայլեր անել Ռուսաստանի հետ հարաբերություններում փակուղին հաղթահարելու համար։
Գազայի հատվածում պայթուցիկ սարք ֆ գործել Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի ավտոշարասյան մոտ, որն ինքը չի տուժել եւ շարունակել է նախանշված երթուղին:
Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ներգործման պատասխան միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ, եթե սպառնալիք լինի ռուսական զինվորականների համար:
Ադրբեջանի Շիրվան-Սալյան ավտոճանապարհին միկրոավտոբուսը բախվել է «Շիրվան Օիլ»-ին պատկանող բեռնատարին:
Հայտնաբերվել է Կատմանդուում վայրէջքի ժամանակ աղետի ենթարկված օդանավի ինքնագրիչը:
Չինաստանի իշխանությունները կստեղծեն ԶԼՄ-ների վերահսկողության նոր կառավարական մարմին՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության գործերի կառավարման պետական գլխավոր վարչություն:
Ադրբեջանի Լենքորանի շրջանի 51-ամյա բնակչուհի Մարիֆա Կաֆարովան, ով մարտի 12-ին ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է:
Ճապոնիայի բնակիչների ավելի քան 70 տոկոսը չի վստահում հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու եւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ երկխոսության ձեռնամուխ լինելու Փհենյանի պատրաստակամության վերաբերյալ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքերին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դաշնակիցներին համոզում է պահպանել կառավարող կոալիցիան եւ չգնալ վաղաժամկետ ընտրությունների՝ միասին աշխատել մինչեւ քառամյա ժամկետի ավարտը, որը լրանում է 2019 թվականի աշնանը։
Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (խորհրդարան) ընտրությունների արդյունքներով ընտրվել են բոլոր 605 պատգամավորները:
Պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ կապված այդ երկրում թուրքական մզկիթների վրա իրականացված վերջին հարձակումների հետ:
ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Նադյա Մուրադը հորդորել է Թուրքիային դադարեցնել հարձակումները սիրիական Աֆրինում, ինչի հետևանքով արդեն զոհվել է շուրջ 200 քաղաքացիական անձ:
Ամերիկացի քաղաքական տեսաբան ու մեկնաբան Լոուրենս Քուդլոուն կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականի պաշտոնում նշանակվել Գերի Քոնի փոխարեն, որը հրաժարական է տվել:
ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է մարտական այն գործողությունների թիվը, որոնք կատարվում են թուրքական «Ինջիռլիկ» ավիաբազայից եւ դիտարկում է այնտեղ մշտական հիման վրա տեղավորված անձնակազմի թվաքանակի կրճատման հնարավորությունը:
«Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը, որը հանդերձված է «Կալիբր» թեւավոր հրթիռներով, Միջերկրական ծովում կմիանա ՌԴ-ի ռազմածովային ուժերի նավախմբին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելափակել է Սինգապուրի Broadcom կիսահաղորդիչներ արտադրողի կողմից Միացյալ Նահանգների Qualcomm կորպորացիայի գնումը:
ԱՄՆ-ի կոնգրեսականները հակառուսական պատժամիջոցների սաստկացմամբ են սպառնացել, եթե նախագահ Դոնալդ Թրամփը չսահմանի այն պատժամիջոցները, որոնք արդեն առաջարկված են Կոնգրեսի երկու պալատների կողմից:
Առաջիկա երկու ամսում Կորեական թերակղզում տեղի կունենան պատմական փոփոխություններ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ կատարված մահափորձի մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: