Բաժիններ՝

Աֆղանստանի կառավարությունը և թալիբները Դոհայում համաձայնեցրել են բանակցությունները վարելու կանոնները

Աֆղանստանի կառավարական պատվիրակությունը եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Դոհայում համաձայնեցրել են բանակցությունները վարելու կանոնները հաշտության գործընթացի առաջշարժման համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը վկայակոչելով աղբյուրներ:

Աղբյուրների տվյալներով՝ կողմերն ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին համաձայնության են եկել հետեւելու 19 կանոնների, որոնք կկարգավորեն հաշտության երկխոսություն վարելու գործընթացը: Այդ համաձայնությունների բնույթի մասին տեղեկատվություն գործակալությունը չի հայտնում:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչների եւ Աֆղանստանի կառավարության միջեւ հաշտության բանակցություններն սկսվել են սեպտեմբերի 12-ին Կատարի մայրաքաղաքում: Դոհայի բանակցային գործընթացի շրջանակում տեղի է ունեցել աֆղանական շփման խմբերի հանդիպում, որի ընթացքում, ըստ ստացված տեղեկատվության՝ կողմերին հաջողվել է համաձայնեցնել հարցերի մեծ մասը, որոնք վերաբերում են Աֆղանստանում խաղաղության վերակահաստատման շուրջը երկխոսության հայեցակարգին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս