Ադրբեջանում «որս» է սկսվել. Երեկոյան 9-ից հետո տղամարդիկ վախենում են փողոց դուրս գալ, որ բռնի ուժով ռազմաճակատ չտանեն

«Free Azerbaijan» կայքի լրագրողը զրուցել է Ուդմուրթական հանրապետության ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Զուլֆիգար Միրզաևի հետ։ Վերջինս կրիտիկական է որակել Ադրբեջանում տիրող իրավիճակը: Նրա խոսքով ՝ Բաքվում և այլ քաղաքներում իրական «որս» է սկսվել։

Երեկոյան ժամը 9-ից հետո ադրբեջանցիները վախենում են փողոց դուրս գալ, քանի որ ռազմական ոստիկանության սպաները նրանց բռնի ուժով տեղափոխում են զինկոմիսարիատ, ապա՝ ռազմաճակատ:

Լինում են նաև դեպքեր, երբ ռազմական ոստիկանությունը ներխուժում է տներ և բռնի ուժով կռվի ուղարկում տան բոլոր տղամարդկանց: Նրա խոսքով ՝ սպանվածների մեծամասնությունը աղքատ ընտանիքների զինծառայողներ են:

Ժողովուրդը տարակուսած է՝ եթե Ալիևն ասում է, որ Ադրբեջանն ունի 100.000-անոց մարտունակ բանակ, ապա ինչո՞ւ է մարդկանց բռնի հավաքում և ուղարկում ռազմաճակատ: Արդյոք զինվորական անձնակազմի կորուստներն այդքան վիթխարի են, և նրանց փոխարինելու համար անհրաժեշտ է գործել նման մեթոդով։

Անդրադառնալով ադրբեջանական բանակում թուրք զինծառայողների ներկայությանը՝ Միրզաևն ասել է, որ ռազմաճակատի մարտերում կռվում են ադրբեջանցիներ և արաբ զինյալներ, սակայն ռազմական բոլոր գործողությունները ղեկավարում են թուրք բարձրաստիճան սպաները:

«Գուցե սա՞ է պատճառը, որ ադրբեջանական կողմը հսկայական կորուստներ ունի, որովհետև թուրքական հրամանատարությունը ծանոթ չէ տեղանքին և ռազմական գործողություններ իրականացնելու հմտություններին։ Գուցե դա է պատճառը, որ ձերբակալվել է ադրբեջանական բանակի միակ բարձրաստիճան զինծառայող, գեներալ Սադիգովը, ով կարող էր շտկել իրավիճակը և հասցնել այն ավարտի»,- գրված է հոդվածում։

«Փաստիֆո»

Տեսանյութեր

Լրահոս