Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատում ԼՂ անկախությունը ճանաչելու առաջարկ կներկայացնի
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կներկայացնի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու առաջարկ: Այս մասին Վալերի Բուայեն գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նա գրել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններին դիմակայելը նշանակում է նաև հանդես գալ Եվրոպայում թուրքական իսլամի տարածման դեմ:
«Այս շաբաթ ես Սենատին տեքստ կներկայացնեմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ»,- գրել է Բուայեն: