Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախագահը կշարունակի պայքարը՝ նույնիսկ տանուլ տալով ընտրությունները. Թրամփի նախկին խորհրդական

ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը կարծում է, որ, նույնիսկ նոյմբերին տանուլ տալով ընտրությունները, Դոնալդ Թրամփը կշարունակի պայքարը նախագահական աթոռի համար: Այդ մասին Բենոնը հայտնել է հոկտեմբերի 19-ին ավստրալական The Australian հրատարակության հրապարակած հարազրույցում։

«Դուք չեք տեսնի Դոնալդ Թրամփի (կարիերայի) ավարտը: Նա կհաղթի ընտրությունների օրը: Եվ ես կարող եմ կանխատեսում անել արդեն այժմ, (…) եթե ինչ-որ պատճառով Ջո Բայդենը հաղթող ճանաչվի, Թրամփը կհայտարարի, որ պատրաստվում է իր թեկնածությունը քվեարկության դնել 2024 թվականին»,- մեջբերում է Բենոնի խոսքը հրատարակությունը:

Նաեւ Թրամփի նախկին գլխավոր ստրատեգը նշել է, որ ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներն, ամենայն հավանականությամբ. «կվիճարկվեն Գերագույն դատարանում» եւ հազիվ թե դրանց ճանաչումը հաջողվի «կարգավորել բականաչափ արագ»:

Բենոնը 2016 թվականին զբաղեցրել է հանգուցային պաշտոններից մեկը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում: Ավելի ուշ նա նշանակվել է Սպիտակ տան գլխավոր ստրատեգի պաշտոնում:

Սակայն 2017 թվականի օգոստոսին Բենոնը որոշում է ընդունել պաշտոնաթող լինել: Զանգվածային լրատվամիջոցներն այն ժամանակ պնդել են, թե նրա հարաբերությունները Թրամփի հետ լրջորեն բարդացել են: Բենիոնն ավելի վաղ արտահայտվում էր աջ եւ ծայրահեղ աջ հոսանքի միավորումների պաշտպանությամբ: ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Այնտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս