Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բարբարա Լին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան:
Բարբարա Լին Պոմպեոյին կոչ է արել հասկացնել Ադրբեջանին, որ հանդուրժողականությունը չցուցաբերելու դեպքում կասկածի տակ կդնեն ԱՄՆ-ից ստացվող աջակցությունը:
Բարբարան Պոմպեոյին կոչ է արել նաև աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ կոչ անելով Ալիևի կառավարությանը դադարեցնել հարձակվողական գործողությունները ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ և անցնել Արցախի անվտանգության և կարգավիճակի հետ կապված հարցերի խաղաղ լուծմանը:
Կոնգրեսականը կոչ է արել նաև Մինսկի խմբի հետ աշխատել, ստիպել Ադրբեջանին համաձայնվել շփման գծի երկայնքով միջազգային մոնիթորինգի ներդրմանը, ինչպես նաև բարձր մակարդակով համագործակցել Թուրքիայի հետ և հասկացնել, որ Ադրբեջանի վերջին գործողություններին աջակցելը վնասում են տարածքաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: