Ֆիլիպինների Սեբու քաղաքի աղբանոցում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։
Տասնմեկ մարդ է վիրավորվել ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լեհաստանի վարչապետ Տուսկը նշել է, որ իրեն համարում է Եվրոպայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչը, սակայն շարունակում է մտահոգված լինել Գրենլանդիայի հարցով։
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի հունվարի 12-ին: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, նիստ գումարելու առաջարկը ներկայացրել է Ուկրաինան:
Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ Կլեմանս Գետտեն հայտարարում է, որ քննարկման կդնի ՆԱՏՕ-ից իր երկրի դուրս գալու հարցը։ Այս մասին նա երեկ գրել էր X-ի իր էջում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանին և Չինաստանին նավթ վաճառելու հարցում: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Թրամփն այս մասին ասել է ամերիկյան նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պետք է խթանի Ուկրաինայում խաղաղությունը, այլ ոչ թե Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին բարձրաձայնի։
Ֆինլանդիայի դուրս գալը Օտտավայի հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից ուժի մեջ է մտել Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Yle-ն։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է ռազմավարական ենթակառուցվածքներն ու հանրային սեփականությունն ուժով պաշտպանելու պատրաստակամության մասին։
Կամչատկայի ափերին 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական ծառայությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի հունվարի վերջին ստանալ Ռուսաստանի պատասխանը խաղաղության 20 կետանոց ծրագրի վերաբերյալ։ Նա այս մասին հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետմղման մասին, հաղորդում է Կոմերսանտը:
Մոսկվայից Երևան երկու չվերթ է հետաձգվել Ռուսաստանի մայրաքաղաքում անբարենպաստ եղանակի պատճառով:
Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա միջամտության: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու հնարավորության վերաբերյալ լրագրողի հարցին։
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները ուրբաթ օրը դատապարտել են Իրանում տեղի ունեցած «ցուցարարների սպանությունը»՝ կոչ անելով իշխանություններին «զսպվածություն ցուցաբերել», հաղորդում է AFP-ն։
Իրանում մոլեգնող հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ աջակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին.
Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Ճապոնիայի Օգասավարա կղզիների շրջանում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է երկրի Սեյսմոլոգիական կառավարման գլխավոր կենտրոնը:
Սիրիական բանակը ավարտել է Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանի ավելի քան 90%-ի մաքրման աշխատանքները, հաղորդում է Sana գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
«Մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղությանը աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ խաղաղություն կնքելու համար», – TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին դատապարտել է Իրանում տեղի ունեցած անկարգություններն ու վանդալիզմի գործողությունները՝ որակելով դրանք որպես թշնամական դավադրություն։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն, որը խոստովանել է 12-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 1000 իրանցիների սպանության մասին՝ փորձում է բռնություն հրահրել երկրում, հայտնում է Tasnim գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ անցյալ շաբաթ զգուշացրել էր Թեհրանին, որ ԱՄՆ-ն կարող է օգնության հասնել ցուցարարներին, նախօրեին ևս մեկ նախազգուշացրեց. «Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»։
Հալեպի հայկական թաղամասերն արդեն 4 օր է` հայտնվել են Սիրիայի կառավարական բանակի և «Քասաթ» խմբավորման միջև շարունակվող մարտերի խաչաձև կրակի տակ։ Այս մասին գրում է «Արևելքը», փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
ԱՄՆ-ն Մադուրոյի առևանգումից առաջ Թուրքիային չի առաջարկել ընդունել նրան: Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակի ուղարկումը: Այս մասին X իր էջում գրառում է արել ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար Նիկլաս Վագները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ Գրենլանդիային և դրան կհասնեն այս կամ այն կերպ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանը կարող է մեզանից ստանալ իրեն անհրաժեշտ ամբողջ նավթը
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ-ն այս գիշեր կիրառել է 242 ԱԹՍ, 13 բալիստիկ և 22 թևավոր հրթիռ, 1 «Օրեշնիկ»։ Ըստ նրա՝ հարվածի հետևանքով վնասվել է նաև Կատարի դեսպանատան շենքը։
Իրանի Իսլամական Հանրապետությունում օտարերկրյա ազդեցության բոլոր հանցակիցները պատասխանատվության կենթարկվեն», – գրում է թելեգրամյան ալիքը։