ԱՄՆ-ում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կան զոհեր
Երեքշաբթի օրը Վաշինգտոն նահանգում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ հարձակվողը: Այս մասին հայտնի է դառնում Փիրս շրջանի ոստիկանության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունից:
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ի առավոտյան։
«Մի քանի վկաներ տեղական ժամանակով ժամը 9:30-ին հայտնել են, որ մի տղամարդ դանակով հարվածներ է հասցնում (մարդկանց) տան դրսի հատվածում»,- ասվում է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա և սպանել նրան։ Միջադեպի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ հարձակվողը, մահացել են տեղում, իսկ մեկ մարդ՝ հիվանդանոցում։



