Ադրբեջանը 4500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանը 4500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան։
Նշվում է, որ դիզվառելիքը Հայաստան կուղարկվի փետրվարի 25-ին երկաթուղային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով։
2025 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստան էր ներմուծվել ադրբեջանական A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ Ադրբեջանական բենզինը ներկրած ընկերությունները սկսեցին Հայաստանում Premium տեսակի բենզինը վաճառել 430 դրամով՝ մեկ լիտրի դիմաց. նախկինում մեկ լիտրի գինը 510 դրամ էր։
2026 թվականի հունվարի 7-ին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վառելիքի երկրորդ խմբաքանակն է մատակարարում Հայաստան՝ 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին:



