Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Կիևի մոտակայքում տեղակայված С-300 համակարգերի հրթիռների պահեստին

Ռուս զինծառայողները հարվածներ են հասցրել С-300 և «Բուկ» համակարգերի պահեստներին, որոնք գտնվել են Կիևից 30 կմ հեռավորությամբ։

Ինչպես տեղեկացնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Բացի այդ, բարձր ճշգրտության հեռահար զենքերով ոչնչացվել է Կիևից 30 կմ հարավ-արևմուտքում գտնվող С-300 և «Բուկ» համակարգերի զինապահեստը»,-ասել է նա։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ընդհանուր առմամբ մեկ օրում ռուսական ավիացիան ոչնչացրել է 67 ուկրաինական ռազմական օբյեկտ։ Դրանց թվում երկու հրամանատարական կետ, 3 դաշտային պահեստ՝ զենքով ու զինտեխնիկայով, մարտական տեխնիկայի կուտակումներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031