Բաժիններ՝

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 54 քաղաքացի

Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 139 հազար 971-ի, վերջին 24 ժամում մահացել է 54 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1382 նոր դեպք, որից 256-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 148 հազար 789 քաղաքացիներից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն 850 հազար 525-ը: 1672 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն Իրանում ստացել է 63 մլն 785 հազար 564 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 56 մլն 619 հազար 705 քաղաքացի: Երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը երկրում հասել է 25 մլն 806 հազար 373-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս