Բաժիններ՝

3 ամսում Վանի Աղթամար կղզի է այցելել 15.000 զբոսաշրջիկ

2022 թվականի առաջին եռամսյակում Վանի Աղթամար կղզի է այցելել շուրջ 15 հազար զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ զբոսաշրջիկների թվում եղել են ինչպես տեղացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ այս օրերին Վանի Աղթամար կղզին, ինչպես նաև Սուրբ Խաչ հայկական եկեղեցին մեծ հետաքրքրություն են առաջացրել Նովրուզը տոնելու համար Վան այցելած իրանցի զբոսաշրջիկների շրջանում։

Նշենք, որ Վանում զբոսաշրջային ակտիվ շրջան են համարվում ամռան ամիսները, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում կղզի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031