ՄԱԿ-ը պլանավորում է մինչև հաջորդ շաբաթվա վերջը պարենային օգնություն ցույց տալ 1 մլն ուկրաինացիների
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) այսօրվա դրությամբ պարենային օգնություն է ցույց տվել 700 հազար ուկրաինացիների: Մարտի 25-ին այդ մասին հայտնել է ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիսլին։
«Այսօրվա դրությամբ ՊՀԾ-ն Ուկրաինայում անհետաձգելի պարենային օգնություն է հասցրել 700 հազար մարդու: Հաջորդ շաբաթվա վերջին մենք պլանավորում ենք հասնել 1 միլիոնի, իսկ մինչեւ ապրիլի վերջը՝ շուրջ 2,5 միլիոնի»,- ասված է Twitter-ում Ծրագրի հաղորդագրության մեջ: Փետրվարի 28-ին ՄԱԿ-ի ՊՀԾ-ն սկսել է այն անձանց պարենային օգնություն ցույց տալու գործողությունն, ովքեր լքել են տներն Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: