Ջերմուկում և Ներքին Հանդում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն հնչել
Գիշերը Ջերմուկում և Ներքին հանդում իրավիճակը հանգիստ է եղել, հրադադարից հետո ընդհանուր առմամբ միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին 24News-ին տեղեկացրեցին Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը և Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:
Ներքին Հանդի ղեկավարը նշեց, որ հրադադարից հետո մեկ-երկու անգամ կրակոցներ հնչել են, բայց կարճ է տևել:
Ղեկավարների խոսքերով, բնակավայրերը, բարեբախտաբար, վնասներ չեն կրել:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: