Բայդենը կարգադրել Է Կիեւին տրամադրել ռազմական օգնության՝ 600 միլիոն դոլարի հերթական փաթեթը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ մինչեւ 600 միլիոն դոլարի չափով: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 15-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 15-ին տարածված գրավոր հայտարարության մեջ պետքատուղար Էնթոնի Բլինկենը հավաստել է, որ ԱՄՆ-ը «դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին մատակարարում է զինամթերք եւ տեխնիկա, որոնք ուկրաինական զորքերը կիրառում են՝ շարունակելով հակահարձակումը»: «Նախագահ Բայդենը պազորոշ հասկանալ է տվել, որ մենք Ուկրաինայի ժողովրդին կաջակցենք այնքան, որքան պահանջվի»,- հավելել Է Բլինկենը:
Վաշինգտոնի վարչակազմն առայժմ չի հայտնել, թե հատկապես ինչ զինամթերք կներառվի ռազմական օգնության հերթական փաթեթում: Իր հերթին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին սեպտեմբերի 15-ին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ նոր փաթեթում, ամենայն հավանականությամբ, կներառվեն առաջավոր հրթիռային համակարգեր եւ հաուբիցներ: Բլինկենի խոսքով՝ փաթեթը «ներառում է լրացուցիչ սպառազինություններ, ռազմամթերք եւ տեխնիկա ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պարշարներից»: Ընդամենը ներկայիս վարչակարգի օրոք ԱՄՆ-ն Ուկրաինայի ռազմական օգնության համար հատացրել է շուրջ 15,8 միլիարդ դոլար, հավելել է պետքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: