Վահագն Խաչատուրյանը՝  սկանդալի ու բրիտանացիների զայրույթի կիզակետում․ նա լուսանկարվել է թագուհու դագաղի մոտ ու անթույլատրելի վարք դրսևորել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայում հայտնվել է միջազգային սկանդալի կիզակետում և միջազգային ԶԼՄ-ների գլխագրերում։ Բրիտանական առաջատար ու հեղինակավոր ԶԼՄ-ները ֆիքսել են Խաչատուրյանին ՄԲ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվելիս, մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։

Ի դեպ, հոդվածներին հավելյալ սրություն հաղորդելու համար Խաչատուրյանը ներկայացվել է՝ որպես Արևմուտքում ատելի Պուտինի դաշնակից։

Հոդվածներում նշվում է, որ նա ոչ միայն լուսանկարվել է, այլև բարձր շատախոսել է՝ առաջացնելով ներկաների զարմանքը։

Կարդացեք նաև

«Զայրույթ՝  Հայաստանի նախագահը և Պուտինի դաշնակիցը Վեսթմինսթերյան պալատում շրջապատի կողմից լուսանկարվում է թագուհու դագաղի առջև»,- նման վերտառությամբ հոդված է պատրաստել բրիտանական «Daily mail»-ը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Մեծ Բրիտանիայի Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թաղման արարողության մասնակցության խայտառակ դրվագի մասին։

Ըստ «Daily mail»-ի՝

  • Վահագն Խաչատուրյանին լուսանկարել է օգնականը, երբ նա կանգնած է եղել դագաղի մոտ,
  • Նրան մեղադրել են Վեսթմինսթերյան պալատում իր շրջապատի հետ ծիծաղելու և կատակելու մեջ,
  • Այնտեղ, որտեղ թագուհին է պառկած, կա խիստ՝ լուսանկարվելու արգելքի քաղաքականություն,
  • Պարզ չէ, թե արդյոք Պուտինի դաշնակիցը երկուշաբթի կմասնակցի՞ հանգուցյալ միապետի հուղարկավորությանը։

Տեղի ունեցածին անդրադարձել է նաև The Sun պարբերականը, գրելով, որ Westminster Hall-ի ներկաներից մեկն ասել է. «Այդ դահլիճում հարյուրավոր մարդիկ կային, ոչ ոք չէր խոսում: Միայն նա։ Այո, հա՜, հա՜, հա՜, հա՜յ։ Նա հստակ ծրագրել էր լուսանկարել»։

«Նա և իր օգնականը հետ էին մնում, մինչ դիմացի խումբը անցնում էր դագաղի մոտով… Նա գիտի կանոնները, և նրան հայտնել էին նախքան ներս մտնելը»։

Մեկ այլ զայրացած աղբյուր ասել է. «Բոլորին հաջողվել է մինչև վերջ հետևել այդ կանոններին, բացի այս մեկ անհատից»:

«Անհասկանալի է, թե Խաչատուրյանը, ով շարունակում է մնալ Կրեմլի մերձավոր դաշնակիցը, չնայած Ուկրաինայում շարունակվող հակամարտությանը, կմիանա՞ աշխարհի մյուս առաջնորդներին՝ վաղը թագուհու հուղարկավորությանը»,- նշում է «Daily mail»-ը։

Տեսանյութեր

Լրահոս