
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հակամարտությունում ղրղզական կողմի զոհերի թիվը հասել է 59-ի. Պուտինը խաղաղ կարգավորման կոչ է արել

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունում Ղրղզստանի քաղաքացիների զոհերի թիվը հասել է 59-ի, գրում է ՏԱՍՍ-ը։
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանապահների միջև ծանր զինատեսակների կիրառմամբ մարտերը սկսվել են սեպտեմբերի 14-ին և ընթացել երկու երկրների ընդհանուր սահմանի ողջ երկայնքով։
Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը պայմանավորվել են հրադադարի և հակամարտությունը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու շուրջ։ Սակայն նույն օրը երեկոյան ռազմական գործողությունները վերսկսվել են և շարունակվել սեպտեմբերի 17-ին ընդհանուր սահմանի առանձին հատվածներում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովի և Էմոմալի Ռահմոնի հետ՝ կողմերին կոչ անելով կանխել Ղրղզստանի և Տաջիկական սահմանի հետագա սրումը։