
ԱՄՆ պետքարտուղարը կրկին Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հորդորելով նրան պահպանել Հայաստանի հետ հրադադարը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը.
«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ»։
Ավելի ուշ Թվիթերի իր էջում այդ մասին հաղորդել է նաև Բլինքենը` ընդգծելով, որ կոչ է արել Ալիևին վերադառնալ խաղաղ բանակցությունների։
I spoke with Azerbaijan President Aliyev today to welcome the recent ceasefire and to urge a disengagement of military forces and a return to peace negotiations.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) September 18, 2022