«Այսօր Հայաստանը կրկին սպառնալիքի տակ է՝ դավադրություն, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջելու այդ երկիրը»․ Բրայան Մեյ

Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աշխարհի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումների վրա։

«Ես խախտում եմ իմ լռությունն այստեղ, քանի որ կարծես թե մի նոր ողբերգություն է ծավալվում, ու կա վտանգ, որ ինչպես միշտ այս օրերին, մեդիան այս մասին ճշմարտացի կերպով չի հաղորդի»,- Instagram-ի իր էջում գրել է Մեյը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ, քրիստոնեության և ժողովրդավարության կղզյակ է՝ շրջապատված բռնապետական երկրների կողմից։

«Սա աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է՝ խորը ամբարված տխրությամբ՝ իր ողբերգական պատմության պատճառով․ Առաջին աշխարհամարտի տարիներին 1,2 մլն հայեր սպանվեցինք Օսմանյան կայսրությունում՝ վայրագ էթնիկ զտման գործողություն, որը մինչ օրս հերքվում է Թուրքիայի կողմից։ Այսօր Հայաստանը կրկին սպառնալիքի տակ է՝ դավադրություն, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջելու այդ երկիրը։ Երկու օր առաջ Հայաստանի սահմանի խաղաղ գյուղերը հրետակոծվեցին Ադրբեջանի կողմից, հարձակում, որի նպատակն էր ահաբեկելու հայ ժողովրդին ու ապակայունացնելու իրավիճակը»,- նշել է Մեյը՝ ընդգծելով, որ Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և կարիք ունի լիակատար աջակցության Արևմուտքի կողմից։

Բրիտանացի լեգենդար կիթառահարը կիսվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմամբ։ «Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ խնդրում եմ տարածեք սա՝ հակադրվելով կեղծ ինֆորմացիային, որը ակտիվորեն տարածում են Ադրբեջանն ու նրա դաշնակիցները՝ փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը փորձեց անմեղ ուկարինացիներին ներակայացնել ագրեսոր։ Աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է սատար կանգնենք ճշամտրությանն ու արդարությանը»,- նշել է Մեյը։

 

Տեսանյութեր

Լրահոս