
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կօգնի որքան պահանջվի

Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային օգնություն ցույց տալ այնքան, որքան դա կպահանջվի Կիեւին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: «Մենք նրանց հետ կմնանք այնքան երկար, որքան նրանց անհրաժեշտ կլինի մեր օգնությունը»,- ասել է նա CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է դուրս եկել սեպտեմբերի 18-ին:
ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինայում իրադրության զարգացումը ցույց տվեց, որ «Ռուսաստանը չունի այն գիտելիքներն ու փորձը եւ հնարավորությունները, ինչպես կարծում էին շատերը», սակայն վնասը, որը հասցվում է Ուկրաինայի շուրջ իրադրությունից, «հազիվ թե կարելի է համարել» Կիեւի «հաղթանակը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: