Բաժիններ՝

Լիբանանի 25 քաղաքների ու գյուղերի տարհանում է հայտարարվել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կոչ է արել Լիբանանի հարավի 25 գյուղերի և քաղաքներիքաղաքացիական բնակչությանն անհապաղ տարհանվել և շարժվել Ավալի գետից հյուսիս, գրում է Times of Israel-ը։

Վերջին օրերին զինվորականները Լիբանանի հարավի տասնյակ համայնքների բնակիչներին, այդ թվում՝ Լիտանի գետի հյուսիսում, տարհանման կոչ են արել։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ խաղաղ բնակիչներին կտեղեկացնի, թե երբ անվտանգ կլինի վերադարձը:

Տարհանումը տեղի է ունենում հարավային Լիբանանում իսրայելական ցամաքային գործողությունների ֆոնին, որոնք զինվորականները որակել են որպես սահմանային գոտում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքը ոչնչացնելու նպատակով «սահմանափակ, տեղայնացված և թիրախային հարձակումներ»: Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ զինվորականները մտադիր են «որքան հնարավոր է արագ» ավարտել գործողությունները։

Մինչդեռ Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս