Իրանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել «լրջորեն և արդյունավետ արժանին մատուցել նոր դարաշրջանի Հիտլերին»
Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Իսրայելի հարձակումների շարունակումը Լիբանանում և Գազայի հատվածում՝ միջազգային հանրությանը կոչ անելով «լրջորեն և արդյունավետ դիմակայել նոր դարաշրջանի Հիտլերին, այսինքն՝ Նաթանյահուին և սիոնիստական ռեժիմի հանցագործ առաջնորդներին»,- հայտնում է IRNA-ն։
Նա նշել է, որ վերջին օրերին Միացյալ Նահանգների նվիրաբերած զենքերով իսրայելական ուժերի հարձակումները Գազայի և Լիբանանի սրբավայրերի, դպրոցների, մզկիթների և բժշկական հաստատությունների վրա «հանրությանը հիշեցնում են ԴԱԻՇ-ի հանցագործությունների մասին»:
Ըստ նրա, խաղաղ բնակիչների սպանությունը և քաղաքացիական օբյեկտների ու ենթակառուցվածքների ոչնչացումը «սիոնիզմի և թաքֆիրիզմի գաղափարների անբաժանելի մասն են»։
«Պաղեստինի ժողովրդի դեմ ահաբեկչության և զանգվածային սպանությունների քաղաքականության շարունակումը ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վառ օրինակ են, և տեղին է, որ միջազգային հանրությունը լրջորեն և արդյունավետ կերպով արժանին մատուցի նոր դարաշրջանի Հիտլերին, այսինքն՝ Նաթանյահուին և սիոնիստական ռեժիմի հանցագործ առաջնորդներին»,- ասել է նա։