11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվել. ՅՈՒՆԻՍԵՖ
Վերջին 11 օրվա ընթացքում Լիբանանի տարածքում առնվազն 100 երեխա է սպանվել, իսկ վերջին վեց շաբաթվա ընթացքում ավելի քան 690 երեխա վիրավորվել է։ Այս մասին X-ի միկրոբլոգում ահազանգել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Նշենք, որ Իսրայելն ինտենսիվ ռմբակոծում է Լիբանանի տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութը՝ պնդելով, թե պայքարում է ընդդեմ «Հեզբոլլահ» շարժման և չի թիրախավում խաղաղ քաղաքացիներին: