Բաժիններ՝

Վրաստանից արտագաղթող դպրոցականների թիվն ավելացել է

Վրաստանում 2022-2023 ուսումնական տարում ուսումը դադարեցրել է 14 հազար 911 աշակերտ։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական կենտրոնը (Geostat):

Տվյալների համաձայն՝ ուսումը դադարեցրած աշակերտներից 6 հազար 409-ը աղջիկներ են, իսկ 8 հազար 502-ը՝ տղաներ։

Հատկանշական է, որ աճել է երկիրը լքելու պատճառով ուսումը դադարեցրած աշակերտների թիվը։ Վրաստանից արտագաղթած դպրոցականների վիճակագրությունը հետևյալն է.

  • 2021-ին՝ 2698 երեխա,
  • 2022-ին՝ 5508 երեխա,
  • 2023 թվականին՝ 5604 երեխա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս