
Թուրքիայում վերջին 1 ամսում հայտնաբերվել է 4.040 ապօրինի ներգաղթյալ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան անդրադարձել է երկրում տիրող միգրացիոն վիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա հայտնել է, որ վերջին 1 ամսում հայտնաբերվել է ապօրինի ներգաղթ կազմակերպող 200 անձ և անօրինական ճանապարհով իրենց երկրում հայտնված 4.040 ներգաղթյալ: Առգրավվել է 107 մեքենա:
Յերլիքայան նշել է, որ գործողություններն իրականացվել են երկրի գլխավոր դատախազության և ժանդարմերիայի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումների կողմից: