Բաժիններ՝

Լիբանանում հայտարարել են, որ 163  բուժաշխատող է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով

2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական էսկալացման սկզբից ի վեր իսրայելական գնդակոծությունների զոհ է դարձել 163 բուժաշխատող, 272-ը վիրավորվել է, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։

«Մենք արձանագրել ենք Իսրայելի զինված ուժերի հարվածների 55 դեպք պետական ​​հիվանդանոցներին և մասնավոր կլինիկաներին, որոնցից 8-ն ամբողջությամբ ավերվել են և դադարեցրել աշխատանքը, 36-ին նյութական վնաս է պատճառվել», – ասել է  առողջապահության նախարարի պաշտոնակատարը Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։  Աբյադի պնդմամբ՝ իսրայելական հարձակումները բժշկական հաստատությունների վրա կրում են կանխամտածված բնույթ:

 «Դրանց նպատակն է խնդիրներ ստեղծել Լիբանանի իշխանությունների համար, խուճապ և քաոս առաջացնել, – ընդգծել է նա:

– Ուստի մենք կոչով դիմում ենք ՄԱԿ-ին՝ ապահովելու Լիբանանի բժշկական հիմնակությունների պաշտպանությունն ագրեսիայից»:

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իսկ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել խմբավորման դեմ, որի հետևանքով շուրջ 2000 մարդ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Իր հերթին «Հեզբոլլահ»-ն ամենօրյա ռեժիմով հրթիռակոծում է Իսրայելի հյուսիսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս