Բաժիններ՝

Իսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ

Իսրայելի զինվորականներն օրերս հերթական անգամ կրակ են բացել Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) զինծառայողների ուղղությամբ, որոնք գտնվում էին Դհեյրա բնակավայրի մերձակայքում տեղակայված դիտակետում: Այս մասին հաղորդվում է UNIFIL-ի կողմից հոկտեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 22-ին խաղաղապահները, որոնք հերթապահություն էին իրականացնում Դհեյրայի մերձակայքում տեղակայված դիտակետում, հետևում էին իսրայելցի զինվորականների կողմից մոտակայքում իրականացվող շենքերի ստուգման գործողություններին: Երբ ԻՊԲ զիվորները հասկացան, որ իրենց հետևում են, նրանք կրակ բացեցին դիտակետի ուղղությամբ:

Հերթապահ խաղաղապահները հետ են քաշվել դիրքերից», – ասվում է X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031