Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԱՄՆ-ը եւ Իսրայելը հայտարարել են առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում բարձր մակարդակով ռազմավարական համագործակցություն սկսելու վերաբերյալ: Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած մամուլի տեղեկագրում։
ԱՀԿ-ի եվրոպական ստորաբաժանումը նշել է, որ երկրները պատվաստման երկրորդ խթանիչ դեղաչափ պետք է առաջարկեն այնպիսի խմբերի, ինչպիսիք են տարեցները, բուժաշխատողները և հղի կանայք:
Վերջին ժամերին Միացյալ Նահանգներից ստացված երկու մեկնաբանություն էականորեն կարևոր է՝ ամբողջացնելու համար Հայաստանի Հանրապետության շուրջ վերջին տարիներին գերենացվող «աշխարհաքաղաքական փազլը»:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատից զրկել ցանկացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարցնում է՝ իսկ երբ ձեր թեկնածու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մեկ տարի աշխատանքի չէր գնում, բայց աշխատավարձ և պարգևավճար էր ստանում, նրան ինչո՞ւ իր պաշտոնից հեռացնելու որոշում չկայացրեցիք։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ստամբուլի բանակցությունների հետ կապված ելույթ կունենա մամուլի համար։
Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրվող էներգետիկ հուշագիրը շարունակում է Արևմուտքի ընդհանրական մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
2020 թ․ հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար:
Գերմանիան օգոստոսի 1-ից ամբողջությամբ կդադարեցնի ածուխ գնել Ռուսաստանից, իսկ դեկտեմբերի 31-ից երկիրը կհրաժարվի ռուսական նավթից։
Դոլարի ինդեքսը (ԱՄՆ-ի առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ փոխարժեքը) աճել է 0,29%-ով՝ հասնելով 108,43 կետի։
168.am-ը քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ օդային բեռնափոխադրումների վերաբերյալ պայմանավորվածությունն ի՞նչ կփոխի հայ-թուրքական տնտեսական հարաբերություններում և ի՞նչ ռեալ տնտեսական արդյունքներ կապահովի։
Սունակին աջակցում են առնվազն 50 կուսակիցներ, Մորդոնտը հավաքել է առնվազն 30 հոգու աջակցություն։ Երկրորդ փուլ անցնելու համար թեկնածուները պետք է հավաքեն առնվազն 30 ձայն։
Նշվում է, որ Ռաջապակսան, ով այժմ գտնվում է Մալդիվներում, մտադիր է մեկնել Սինգապուր, որտեղից Աբեյվարդենային կտեղեկացնի իր որոշման մասին։ Թե երբ դա տեղի ունենա, գործակալության զրուցակիցը չի հստակեցրել։
Աշխարհում նավթի գները կարող են բարձր մակարդակում մնալ մի քանի ամիսների, եթե ոչ տարիների ընթացքում: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաև հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Բայդենը երեքշաբթի օրը սկսել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին շրջագայությունը Մերձավոր Արևելք։ Հուլիսի 13-ից 16-ը նա կայցելի Իսրայել, Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա:
«Փորձագիտական կանխատեսումների համաձայն՝ մինչեւ ընթացիկ տարվա վերջը փոքր եւ միջին տրանսպորտային ընկերությունների 5-ից մինչեւ 7 տոկոսը, որոնք չեն հասցրել վերակողմնորոշվել արեւելյանից դեպի այլ ուղղություններ կամ բավականաչափ ֆինանսական միջոցներ չեն ունեցել դրա համար, կարող են սնանակացած լինել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ կուսակցության խորհրդի նիստում հուլիսի 12-ին քննարկվել է ոչ միայն Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու վերաբերյալ հարցը, այլև որոշում է կայացվել։
Ուկրաինան 9 միլիարդ դոլարի չափով ամենամսյա տնտեսական օգնության կարիք ունի Արեւմուտքի երկրներից բյուջետային ծախսերի ծածկման համար: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի հարցերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Օլեգ Ուստենկոն․ գրում է բրիտանական Financial Times թերթը:
Ստամբուլում Թուրքիայի մասնակցությամբ տեղի են ունենում ուկրաինական հացահատիկի հարցով փակ բանակցություններ: Այս մասին հայտնում է թուրքական haberturk.com-ը:
Անդրադառնալով թուրքական կողմի այս շտապողականությանը՝ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց․ «Թուրքիան կարծեք թե ցայտնոտի մեջ է և շտապում է, որովհետև գտել է այնպիսի իշխանություն Հայաստանում, որն իր ամեն ասածն անում է։ Թուրքական կողմում այսօր մտավախություն ունեն՝ գուցե քաղաքական առումով որևէ բան փոխվի Հայաստանում, օրինակ, իշխանափոխություն լինի, և չհասցնեն ավարտին հասցնել իրենց ծրագիրը (հիշենք Չավուշօղլուի վերջին հայտարարությունները՝ միջամտությունը ՀՀ ներքին գործերին, Ալիևի նմանատիպ հայտարարությունները)։
Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգի Սարայ շրջանում գտնվող ուրարտական դարաշրջանի սեպագիր արձանագրությունը գանձագողերի թիրախում է հայտնվել։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լիաոնինգ նահանգի Ժողովրդական կառավարության կազմակերպած ֆորումի հիմնական նպատակն էր բարիդրացիության, բարեկամության և համագործակցության առկա հիմքերն ամրացնելը և համագործակցության շարունակականությունը:
«Բնականաբար, հարևաններն իրենց հարաբերություններն ինչ-որ ձևով պետք է կարգավորեն, սա միանշանակ է։ Ավելի լավ է հարևանների հետ գոնե նորմալ կամ գոնե ինչ-որ ձևով կայուն հարաբերություններ ունենալ, քան թշնամական։ Մյուս կողմից էլ պետք է անվերապահորեն պահպանել «կարմիր գծերը», որովհետև առանց դրա՝ սկսվելու են այնպիսի գործընթացներ, որոնք դժվար կլինի կարգավորել ու կառավարել։
Իսրայելը եւ Հունաստանն անցկացրել են երկու երկրների ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների համատեղ վարժանքներ: Այս մասին հաղորդել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Վարժանքներն անցկացվել են հուլիսի 12-ին Իսրայելի օդային տարածությունում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քրիս Փափասը փաստաթուղթ է պատրաստել, որը նախատեսում է խիստ վերահսկողության տակ առնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը։
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական տալուց առաջ փախել է Մալդիվներ, այս մասին հայտնում է theguardian.com–ը։