Բաժիններ՝

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է իննսուն հրթիռ

Լիբանանից Իսրայելի տարածք վերջին կես ժամվա ընթացքում արձակվել է շուրջ իննսուն հրթիռ։

Այդ մասին են վկայում Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունները։

«Հրթիռների մեծ մասը որսացվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ և ընդգծվում՝ մի քանի հատվածներում արկեր են ընկել։

Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը կես ժամվա ընթացքում հինգ անգամ հաղորդել էր Իսրայելի հյուսիսի տարբեր շրջաններում ազդանշանների մասին: Օդային ռմբակոծության մասին ահազանգ էր հնչել Հայֆա, Ակրե և Նահարիա քաղաքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930