Վրաստանի նախագահը ներում է շնորհել 11 բանտարկյալի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 11 բանտարկյալների, որոնցից 8-ն ամբողջությամբ ազատված են պատիժը կրելուց։
Դրա մասին հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։
Երեք դատապարտյալների մնացած պատժաչափը կրճատվել է։ Համաներումը տարածվել է նաև պայմանական պատիժը կրելուց ազատված ութ բանտարկյալների վրա: Ներում ստացած քաղաքացիների անունները չեն հրապարակվել։



