Բաժիններ՝

Գրետա Թունբերգը կոչ է արել ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում Թուրքիայի դեսպանատների առջև

Շվեդ էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը կոչ է արել նոյեմբերի 11-ին ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում Թուրքիայի դեսպանատների առջև:

«Սա գործողության հրատապ կոչ է: Էրդողանը խոսում է Պաղեստինի հետ համերաշխության մասին, սակայն Թուրքիայի նավահանգիստները մնում են բաց՝ թույլ տալով, որ նավթը հասնի Իսրայել և վառելիք ապահովի պաղեստինցիներին սպանող ռազմական մեքենային համար: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարը, որը շահագործում է BP-ն և Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը, ապահովում է Իսրայելի նավթի մատարարման գրեթե կեսը: Էրդողանն ու Ալիևը շահույթ են ստանում՝ ամրապնդվելով համաշխարհային էներգետիկ շուկայում, մինչդեռ պաղեստինցիները վճարում են իրենց կյանքով», – ասել է նա:

Թունբերգը հիշեցրել է, որ այս տարի կլիմայական փոփոխությունների COP29 համաժողովն անցկացվում է Ադրբեջանում, որի շրջանակում երկրի իշխանությունները փորձ են անելու «մաքրագործել» սեփական բնակչության նկատմամբ ճնշումները և Պաղեստինի ցեղասպանությանը մեղսակցությունը:

«Այս գլոբալ քարոզարշավը պահանջում է պատասխանատվություն: Նոյեմբերի 11-ին մենք հավաքվելու ենք աշխարհում թուրքական դեսպանատների մոտ՝ պահանջելու արդարություն Պաղեստինի համար, և որ Թուրքիան ու Ադրբեջանը վերջ տան իրենց մեղսակցությանը։ Կանգնեք մեր կողքին և եկեք միասին բարձրացնենք՝ դադարեք սնել ցեղասպանությունը», – ասել է ակտիվիստը:

Նա հավելել է, որ ամսի 16-ին հերթական գլոբալ ակցիան կլինի հենց SOCAR-ի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930