Բաժիններ՝

Աստանայում մեկնարկել է Սիրիայի շուրջ միջազգային  բանակցությունների 22-րդ փուլը

Աստանա է ժամանել 11 պատվիրակություն՝ մասնակցելու Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ միջազգային հանդիպմանը։

Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։

«2024 թվականի նոյեմբերի 11-ին Աստանայում մեկնարկել է Սիրիայում իրադրության կարգավորման միջազգային բանակցությունների 22-րդ փուլը՝ Աստանայի գործընթացի շրջանակներում: Դրան մասնակցելու համար Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել 11 պատվիրակություն:

Սիրիայի  կառավարությունից բանագնացների խումբը գլխավորում է արտաքին գործերի և վտարանդիների հարցերով փոխնախարար Այման Ռաադը, սիրիական ընդդիմությունից՝ Ահմադ Թոման», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը նաև մասնակցում են Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի,  Իրանի պատվիրակությունները:

«Որպես դիտորդներ՝ բանակցություններին ներկա են Հորդանանի, Լիբանանի և Իրաքի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Միավորված ազգերի կազմակերպության, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության և Կարմիր խաչի ներկայացուցիչները», – պարզաբանել են մամուլի ծառայությունում։

Աստանայի ձևաչափով (ՌԴ, Իրան, Թուրքիա) Սիրիայի իրադրության կարգավորման միջազգային հանդիպումը Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունենում նոյեմբերի 11-12-ը։ Դրա հիմնական թեմաներն են Սիրիայում համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը, պատանդների ազատ արձակումը և անհետ կորածների որոնումը, երկրում հումանիտար իրավիճակը և միջազգային հանրության ջանքերի մոբիլիզացումը՝ նպաստելու երկրի հետկոնֆլիկտային վերականգնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930