Բաժիններ՝

Բելառուսը պաշտոնապես դարձել է ԲՐԻԿՍ-ի գործընկեր

Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովին է հանձնել նամակ այն մասին, որ Մինսկը պատրաստ է պաշտոնապես դառնալ ԲՐԻԿՍ-ի գործընկեր։ Այս մասին տեղեկացրել է «ԲելՏԱ»-ն։

«Գրավոր հրավերի պաշտոնական պատասխանը գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար անդամ պետությունների համաձայնեցրած ընթացակարգի պարտադիր տարրն է։ Հենց այդ պահից երկիրը պաշտոնապես համարվում է ԲՐԻԿՍ-ի գործընկեր»,- ասել են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունում։

Նշվել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է նամակն այն մասին, որ հանրապետությունը պատրաստ է ընդունել կազմակերպության հրավերը նոյեմբերի 5-ին։

Մինչ այդ ԲՐԻԿՍ-ի գործընկեր դառնալու հրավեր ստացել էր Ուգանդան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930