Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։
Պակտի ընդլայնումից հետո Միացյալ Նահանգներն ստացել են, ընդհանուր առմամբ, առնվազն ինը ռազմաբազա մուտքի հնարավորություն:
Ֆիլմն արգելվել է Հնդկաստանում, իսկ Նյու Դելիում և Մումբայում BBC-ի գրասենյակներում խուզարկություններ են կատարվել:
Կարծում եմ, որ այս ուսումնասիրության արդյունքում մենք կպարզենք, թե ինչ որոշումների ենք հանգելու
ԱՄՆ-ն գաղտնալսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումները, պնդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի արտահոսած տվյալները։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին Իրանում աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը ներկայացնելով Կարմիր Շուկայում տիրող իրավիճակը՝ ասաց, որ տվյալ պահին վիճակն ընդհանուր առմամբ նորմալ է։
Ցուցարարներն իրենց հետ բերել են Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշները
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղայում հայերի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ։
Ապրիլի 9-ին դեպքի վայր է այցելել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը:
Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունենալիք նախագահական ու հորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 64 մլն 191.000։
Թուրքիայում բանտարկվել է ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի թղթակից Ջան Ուղուրը։ Նա բանտարկվել է Թուրքիայի Հանրապետության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։
Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշները մեծ տեմպերով ավելացան։ Աճեց ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ արտահանումը։ Դա տեղի ունեցավ առավելապես Ռուսաստանի հաշվին։
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ամենաշատ միլիարդատեր բնակիչներ ունեցող քաղաքների ցանկը՝ բաղկացած 11 քաղաքից: Ընդհանուր առմամբ, դրանցում ապրում է 487 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը գերազանցում է 2.8 տրլն դոլարը:
Վրաստանի ամենախոշոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության բողոքի ակցիան կիրակի տեղի է ունեցել Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, կադրերը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները:
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը և Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինը քննարկել են մուլտիմոդալ փոխադրումների և Կասպից ծովով բեռների ծովային տարանցման հարցերը, հաղորդում է Mehr-ը։
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. այս մասին տեղեկանոիմ ենք ՌԴ ՊՆ այսօրվա տեղեկագրից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու որոշումը «հիստերիկ արձագանք» է առաջացրել Արևմուտքում։ Այս մասին հայտարարել է ռուսաստանյան առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է URA.RU-ն։
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ ուկրաինացիները պատրաստ են մինչև վերջին մարդը պայքարել Ռուսաստանի դեմ։ Պրիստայկոյի հայտարարությունները մեջբերում է Express թերթը։
Թուրքական IMECE բարձր լուծաչափի դիտարկման նոր արբանյակն արձակվելու է այս շաբաթ, կիրակի հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Անադոլու գործակալությունը։
Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ ակնկալում է եվրոպական երկրներին գազ մատակարարել ընդհանուր ընկերության միջոցով, հայտնել է այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է գովաբանական խոսքով հանդես գալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հասցեին՝ մայիսի 14-ին նրան Կարլոս Մեծի միջազգային մրցանակ հանձնելու արարողությանը։ Այս մասին տեղեկացրել է գերմանական Bild am Sonntag թերթը՝ կառավարական շրջանակներին հղումով։
2019 թվականին Հայաստանի կառավարությունը դրամաշնորհային համաձայնագիր էր կնքել Եվրոպական ներդրումային բանկի հետ։
Նշվում է, որ վերջին շրջանում ՌԴ ղեկավարը շատ ժամանակ է անցկացնում Կրելմի բնակարանում, որտեղ աշխատում է և շատ հաճախ՝ գիշերում:
Բաքուն «կողմնակալ» և «հուզական» է որակել Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանիի հայտարարությունները՝ կապված Իրանի դեսպանատան մի քանի աշխատակիցների Ադրբեջանից վտարման հետ։
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը որոշվել է հետաձգել մինչև մայիս։ Այս մասին արաբական Al Watan թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերն առաջարկել է համատեղ արտադրության և ներդրումների միջոցով տարածաշրջանում Իրանն ու Ռուսաստանը որոշ սննդամթերքների արտահանման կենտրոն դարձնելու գաղափարը, տեղեկացնում է Tasnim-ը։