«Թուրքիան վերածվում է Ռուսաստանի և Ադրբեջանի». Le Monde

Ֆրանսիական «Le Monde» պարբերականը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո ուշագրավ հոդված է հրապարակել։ Հոդվածում առաջ է քաշվում այն միտքը, որ Թուրքիան ներքաշվել է անձնիշխանության մեջ, ինչպես Ռուսաստանում և Ադրբեջանում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Իմամօղլուի կալանավորման գործողությունը փաստացիորեն նշանակում է Թուրքիայի անցում ավտորիտարիզմից դեպի անձնիշխանական ռեժիմ։

Հոդվածում արձանագրվում է, որ լրատվական միջոցները հսկվում են իշխանության կողմից.

«Այնուամենայնիվ, մինչ օրս ընդդիմությունը կարողացել էր ուժեղ թեկնածուներ առաջադրել: Սակայն Իմամօղլուին բանտ ուղարկելու դատավորի կայացրած որոշումը մտահոգություն առաջացրեց, որ Թուրքիան իր բազմակարծիք, բայց ճնշող համակարգից անցում է կատարում դեպի ռուսական կամ ադրբեջանական ոճի լիարժեք ավտորիտարիզմ»:

Համաձայն հոդվածի՝ Իմամօղլուի դեմ իրականացված գործողության նկատմամբ Արևմուտքը ցուցաբերել է անտարբեր արձագանք։

«Եվրամիությունն այս անգամ չցուցաբերեց այն դիրքորոշումը, որը ցուցաբերել էր Գեզիի ցույցերի ժամանակ»։

Տեսանյութեր

Լրահոս