ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 26-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ֆիննական նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Թերհի Հակալայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը և կազմակերպության շրջանակներում ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և ՀՀ պատրաստակամությունը ստորագրել այն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31