ՍԴՀԿ. «Ողջունում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այդ արձանագրությունները վերջապես հետ կանչեց»

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, մեկնաբանելով Խորհրդարանից Ցյուրիխյան արձանագրությունների հետկանչը, նկատել է.

«Մենք, իհարկե, ողջունում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այդ արձանագրությունները վերջապես հետ կանչեց: ՍԴՀԿ-ն մշտապես կողմ է արտահայտվել դրանց հետկանչմանն ուղիղ այնքան, որքան նաև դեմ է եղել ընդհանրապես ստորագրելուն: Պաշտոնական Անկարան, ուրանալով Ցեղասպանության փաստը, օգնելով ու զինելով Ադրբեջանին, միակողմանիորեն փակելով Հայաստանի հետ սահմանը՝ իրեն ցուցադրում է իբրև ագրեսոր երկիր: Ի դեպ, հենց Թուրքիան է նաև առկախել այս գործընթացը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Խորհրադարանում այդ արձանագրությունների պահպանումը ոչ ոք չէր կարող հիմնավորել: Հնչակյան կուսակցությունը նաև ակնկալում է, որ Հայաստանն ընդհանրապես հետ կկանչի իր ստորագրությունն այդ արձանագրությունների տակից»:

ՍԴՀԿ մամլո դիւան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728