Ովքեր և ինչպես կարող են օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

ՀՀ Կառավարությունը կվերադարձնի տարեկան հայտարարագիր լրացրած քաղաքացիների եկամտային հարկը՝ որպես առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցում։ Կառավարությունը պատրաստել և հրապարակել է ուղեցույց, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ որոշման բոլոր պայմաններին։

Եկամտային հարկ վճարող և տարեկան հայտարարագիրը լրացրած քաղաքացիները կարող են Կառավարության կողմից ստանալ փոխհատուցում իրենց կամ իրենց ընտանիքի անդամների կրթության, ատամնաբուժական ծառայությունների կամ առողջապահական ապահովագրության փաթեթների ձեռքբերման դիմաց։

Փոխհատուցումը յուրաքանչյուր հաշվետու տարվա համար չի կարող գերազանցել 100 հազար դրամը, ինչպես նաև պարտադիր պայման է վճարումներն իրականացնել անկանխիկ եղանակով (բացառություն է միայն դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարը):

Կառավարության կողմից հրապարակված ուղեցույցում քաղաքացիները կարող են ծանոթանալ սոցիալական ծախսի փոխհատուցման բոլոր պայմաններին, ինչպես նաև դիմում ներկայացնելու քայլերի հաջորդականությանը։

Ուղեցույցը կարող եք գտնել այս հղումով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31