Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Ստեփան Մելքոնյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արմեն Պապիկյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել,որ որդին, ով սովորում է Երեւանի պետական համալսարանում, առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության եւ ծառայության ընթացքում իրականացրել մարտական հերթապահություն: Ծառայության ավարտից հետո ուսումը ԵՊՀ-ում շարունակել է առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, սակայն չի կարողացել ստանալ ուսման վարձի փոխհատուցում՝ որպես մարտական հերթապահություն իրականացրած զինծառայող:
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովին:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղությունների:
Հունիսի 21-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի փոխնագախահ Էնտոնի Բարսամյանին և համագումարի Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
Հունիսի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Աննա Մաթևոսյանին և Կարեն Մարդանյանին ներկայացնելով համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին, ընդգծել է նորանշանակ դատավորների մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նրանք պատշաճ մակարդակով կիրականացնեն արդարադատություն՝ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել են 2017-2019 թթ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են ըստ ոլորտների ներկայացված ծրագրերը և առաջնահերթությունները:
Բացի այդ, մատակարարների հանդեպ տարբերակված վերաբերմունք են ցուցաբերում նաև ռուսական մի շարք խոշոր առևտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, ձգձգում ե ն ապրանքի դիմաց վճարումները, սուբյեկտիվ կերպով որոշում ինչպես ցուցադրել տվյալ ապրանքը և այլն:
Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբ նույն օրը որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին:
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչը հունիսի 20-ին որոշումներ է կայացրել` մեղադրյալներ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի և գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Քաղաքացին հայտնել է, որ 2016թ. մարտի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է մեկնել արտերկիր, սակայն Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով սահմանափակված է եղել իր՝ երկրից դուրս գալու հնարավորությունը:
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ: Ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում և գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները: Ավարտական
Աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպվող «Ժողովրդական հանդիպում» /«Folkemødet»/ ամենամյա հանրային ֆորումին։
Պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: