Ուրախությամբ եմ նշում, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել են 111 նոր ընկերություններ, որոնցից 98-ը ստացել են հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր` ստեղծելով, ընդհանուր առմամբ, 470 աշխատատեղ:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին:
«Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձևով մասնակից դարձնելու փաստը: Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասված է ՄԻՊ մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի տարածած հայտարարության մեջ:
Հունիսի 16-ին մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն:
Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ հարաբերական անդորրը պահպանվել է:
Գրասենյակի բացման ժամանակ օրհնության կարգ կատարեց Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, որից հետո ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը շնորհավորեց Էջմիածնի մասնաճյուղի ընկերներին նոր գրասենյակի կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:
Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով:
Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գլոբալ Բրիջիս»-ի կողմից կազմակերպված երիտասարդ առաջնորդների 15-րդ համաժողովի մասնակիցներին՝ շուրջ հինգ տասնյակ երկրներից: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, «Գլոբալ բրիջիս»-ի նախագահ Հանս Ալբրեխտը և կազմակերպության գործադիր փոխնախագահ Բեատե Լինդեմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անընդունելի է 21-րդ դարում, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խոսում նախապայմանների լեզվով, ինչը եւս անընդունելի է:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ տեղում ստուգումներ իրականացնել և փաստեր ներկայացնել
Հովիկ Աբրահամյանը կարևորել է ներկայացված փաստաթուղթը, որի իրագործումը կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ համայնքների կայացմանը զուգահեռ պետք է կառավարության լիազորությունները ապակենտրոնացնել դեպի համայնքներ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համայնքների ֆինանսական հնարավորությունները բավարար չեն համայնքային խնդիրները լուծելու համար, ինչը տնտեսական համաչափ զարգացման առումով խնդիր է: Այս համատեքստում, վարչապետ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել կառավարության, ինչպես նաև միջազգային կառույցների աջակցությունը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել Ֆադեյ Չարչօղլյանին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի հետ:
Ի կատարումն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի՝ կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56.23.52 հեռախոսահամարով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հունիսի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ:
Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատար:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ազատել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է գործընկերոջ՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ: Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր՝ ընդգծելով հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զ արգացման միտումները:
Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: