ՊԵԿ-ը հրապարակել է 8 «չեմպիոն» ընկերությունների անունները
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն ապրիլի 28-ին հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 22 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չի համապատասխանել մեկը, իսկ մնացած 13 դիմումն ուսումնասիրության ընթացքում է:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 133 տնտեսվարողներ, որոնցից 84-ի դիմումը բավարարվել է, 36-ինը՝ մերժվել, իսկ 13 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
- «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ
- «ՎԻՆԹԵՐ ՖԼԱՈՒԵՐ» ՍՊԸ
- «ՀՈՐԱՏԱՆՑՔ» ՍՊԸ
- «ՍՏԱՏՈՒՍ ՄԵՅՔԵՐ» ՍՊԸ
- «ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ
- «ՍԵՐՎԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ
- «ՎԱԴԱՏԵՔ» ՓԲԸ
- «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին