Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատվելով Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական դատարանի մասին, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքներ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 27-ին մասնակցել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողովին, որը նախաձեռնել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Հունվարի 22-26-ը բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը:
Հունվարի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie – AUF) նախագահ, Բուխարեստի ագրարային գիտությունների և անասնաբուժության համալսարանի ռեկտոր, Ռումինիայի ռեկտորների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սորին Միհայ Կիմպեանուի հետ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության ԱԺ խոսնակ Չունգ Սե-կյունին:
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունվարի 26-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին, ով Ստեփանակերտ է ժամանել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով հանձնաժողովին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակի և ունեցած հանդիպումների մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին:
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հունվարի 24-ին բանակի տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի՝ 2017թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ լրագրողներ և Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ:
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին:
Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ:
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2018 թվականի անելիքներին:
Հանրապետության Նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ:
Երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օրերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ: