«Այն հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», – մայիսի 19-ին այս մասին ասել է աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ:
Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:
Սերժ Սարգսյանը կառավարության ղեկավար է նշանակել Կարեն Կարապետյանին
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 18.05.2017թ.:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Շուշի քաղաք:
2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Զաքարյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վանիկ Ներսեսյանն 2017 թվականի մայիսի 19-ից կազատվի ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Այս դահլիճը այն թիվ մեկ դահլիճն է լինելու, որտեղ պետք է քննարկվեն ու որոշումներ ընդունվեն մեր պետության արտաքին ու ներքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ: Ասել է թե ընդամենը շատ կարճ ժամանակ անց հենց ձեր որոշումներով է ամբողջությամբ պայմանավորված լինելու, թե ինչպիսի հայրենիք մենք կունենանք վաղը, հինգ տարի հետո, հիսուն, հարյուր տարի հետո:
Ապրիլի 17-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Հ.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված հանձնունքի խմորեղենի միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
Մայիսի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:
Մայիսի 17-ին, ժամը 22:37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղի քոթեջների 3-րդ փողոցի թիվ 18/2 տանը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում մայիսի 17-ի ժամը 14.00- սահմաններում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է կնոջ սև գույնի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների և Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել է երկու քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամները և Պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները 2017 թվականի մայիսի 17-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման քննարկումներին:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մայիսի 17-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` մաքսային ոլորտի մասնագետ Միշել Ժարնովիեցկու գլխավորությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Ա.Սողոմոնյանին մարմնական վնասվածքներ են պատճառվել՝ ճակատի միջին մասի, աջ դաստակի երրորդ մատի շրջանի սալջարդ վերքերի, ձախ աչքի վերին կոպի արյունազեղման և ձախ աչքի ստորին կոպի արյունահավաքի ձևով, որոնց հետևանքով, ըստ փորձագետի եզրակացության, առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Վ.Խաչիկյանը մարմնական վնասվածքներ է ստացել փոշտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, իսկ Ս.Բաբայանը՝ ձախ այտոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:
Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ մայիսի 17-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 17 նյութ՝ մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին:
100 տնտեսվարող արդեն ստացել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 17-ին հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի. 100-րդը «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ն է: Դ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
ԿԲ խորհուրդը 2017 թ. մայիսի 16-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: 2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձևավորմամբ: