Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոյի հետ հուլիսի 7-ին Հռոմում կայացած ասուլիսին բարձր է գնահատել ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության վերաբերյալ ընդունված որոշման նախօրեին Իտալիայի արտահայտած հստակ դիրքորոշումը՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ նրանց կողմից որպես հիմք առաջադրված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելուն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը:
«Քարտեզները ներկայացնում են նաև քաղաքական իրողություն։ Մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում, սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող հանձնել մեր պատմությունը նրանց, ում անունն անգամ գոյություն չուներ ընդամենը 100 տարի առաջ։ Մենք քարոզչությունը թողնում ենք նրանց, ովքեր ծառայում են բռնատիրական ռեժիմներին, և այստեղ ցուցադրում համաշխարհային պատմության ընթացքում օտար քարտեզագիրների կողմից ներկայացված պատմական փաստերը։ Ճշմարտությունը միշտ էլ տեսանելի է նրանց համար, ովքեր փնտրում են այն՝ անկախ ժամանակից և տարածությունից»,- նշեց դեսպան Մկրտչյանը։
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 10 տարեկան է։ Այդ առիթով հանդիսավոր նիստ է կազմակերպվել գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ: ՊԵԿ նախագահի և գլխավոր դատախազի հրամաններով վարչության աշխատակիցները շնորհակալագրեր և մեդալներ են ստացել:
«Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասել է նախարարը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վլադիմիր Օհանյանը և Դավիթ Ամալյանը նշանակվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ։
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ կառավարության աշխատակազմում վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով կատարվել են նոր նշանակումներ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Սարգսյանը, ով մինչ այժմ զբաղեցնում է Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին ստորագրել է հրամանագիր Վահե Ստեփանյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ազատել է աշխատանքից:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875 011 մարդ, որը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ որդու հետ:
Պարզվել է, որ դեպքի օրը երեխան իր երկու ընկերների հետ ժամը 17-ի սահմաններում գնացել է Հրազդանի կիրճ՝ միասին ժամանակ անցկացնելու, որից հետո ոտքով բարձրացել են Դավթաշենի կամրջի տակ, որտեղ 13-ամյա տղան կամրջի մետաղյա խաչաձև կոնստրուկցիաների վրայով քայլելիս վայր է ընկել կամրջից:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արտակ Բալայանն ազատվել է Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահ Բակո Սահակյանն հունիսի 5-ին ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքը:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործնեությանը:
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը hունիսի 6-ից 7-ը կայցելի Հռոմ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում բացված Պատանի երկրապահների ամառային ճամբար։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Հունիսի 2-ին տեղի ունեցած մարտական հրաձգության փուլը, որին հետևել է նաև Արցախաի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, նպատակ ուներ ստուգելու անձնակազմի գործողությունները մարտի ժամանակ, նրանց նախապատրաստումը թշնամու զինված խմբավորումները ջախջախելու համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահության անդամ, Բունդեսթագի բյուջետային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանին:
«Ներկայացրեք համակարգ, թե որ օղակից ինչ տեղեկատվություն ինչ բանաձևով ստանալու դեպքում կարող ենք լրացուցիչ գնահատականներ ունենալ և վերլուծություն անել, որի հիման վրա արդյունքները կարող են փոխվել»:
«Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է հավանական մաքսանենգության վերաբերյալ տեղեկատվության ստացումը դարձնել շուրջօրյա՝ ձեռնարկելով առավել օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ: Այժմ աշխատանքներ են տարվում նաև վերահսկելի մատակարարումներն ակտիվացնելու ուղղությամբ»:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ին այցելեց Շոտլանդիա, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ խորհրդարանի խոսնակ Քեն Մակինտոշի, Էդինբուրգի քաղաքապետ Ֆրանկ Ռոսսի, Միջազգային զարգացման և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդեր Ալլանի հետ։
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Քեզ համար` Ազնավուր» համերգին: