Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքները։
Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից ապրիլի 5-ի երեկոյան հանրահայտ պատկերասրահ՝ «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել է ընթրիք՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի: Ընդունելությանը մասնակցել է ավելի քան երկու հարյուր հրավիրյալ:
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ Ուխտի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո հանդիպում է ունեցել Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ:
Հանրապետության նախագահն այսօր ներկա է գնվել Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:
Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 6-ին կայցելի Մինսկ՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել մի խումբ կարգադրություններ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել նախագահի մի շարք հրամանագրեր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել մի շարք հրամանագրեր ուժը կորցրած ճանաչելու մասին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին հրամանագիր է ստորագրել Գագիկ Գևորգյանին Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ստեփան Միքայելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանն ազատվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 22 տարածքային մարմինների կողմից 2018թ. փետրվար և մարտ ամիսների ընթացքում իրականացվել են 8306 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 6507 (78,3%) անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1799 (21,7%) անձի:
Հանրապետության նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, որից հետո տեղի կունենա էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին այցելել է Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ քաղաք և հանդիպել քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ։
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի նորանշանակ պետին ներկայացնելու նպատակով գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը անձամբ հանդիպեց ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի անձնակազմի հետ։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Պողոսյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր:
«ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի վերջին: Համաձայն օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները կարող են օգտվել հարկային արտոնություններից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Պողոսյանը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ի երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ Պատարագին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան է նշանակվել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի կենտրոն համայնքում ներկա է գտնվել «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: