Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ:
Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:
Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Արթուր Ութմազյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ստեղծագործական նվաճումներ:
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այցելել է հանրապետության սահմանամերձ բնակավայրերից մեկը և պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԶՈւ զինծառայողներին շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը և Վոլոդյա Հովհաննիսյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ վարչապետի ռեֆերենտ Անահիտ Բեգլարյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ Մանվել Մելիքյանը պարգևատրվել են «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Աղվան Հովսեփյանը ևս մեկ տարի կզբաղեցնի ՀՀ քննչական կոմիտեին նախագահի պաշտոնը։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին հրամանագիր։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։
Սերժ Սարգսյանը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է ՀՀ նախագահի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների:
2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և այլ օրենքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք անձանց պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար մեդալներով պարգևատրելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքներ։
Մեղադրական եզրակացությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել այս տարվա հունիսին Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց կատարված սպանության փորձի վերաբերյալ քրեական գործը:
Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:
ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը բացման խոսքով է հանդես եկել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաաստանում հավատարմագրված դեսպանները: